Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հոկտեմբեր / 2020 : 18-06

 Իրանը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանին եւ Ադրբեջանին. ԻԻՀ ՊՆ

Մենք կոչ ենք անում թույլ չտալ սպառազինությունների մրցավազքը, քանի որ դա կվերածի տարածաշրջանը թնդանոթի: Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ Իրանին զենք մատակարարելու էմբարգոյի չեղարկումը երկրին հնարավորություն կտա ներկրել անհրաժեշտ զենքն ու արտահանել իրանական զենքը դեպի այլ երկրներ»:

«Մենք համառորեն կոչ ենք անում թույլ չտալ սպառազինությունների մրցավազքը, քանի որ դա կվերածի տարածաշրջանը թնդանոթի: Մենք պատրաստ ենք ստորագրել ռազմական համաձայնագրեր եւ անվտանգության ոլորտում համաձայնագրեր Պարզից ծոցի երկրների հետ տարածաշրջանային կայությունն ամրապնդելու համար»,-հավելել է նա: «Սիոնիստական ռեժիմի հետ ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հարաբերությունների կարգավորումն իրենից ներկայացնում է ուղիղ սպառնալիք Պարցիս ծոցի տարածաշրջանի անվտանգությանը: Իսրայելի կողմից ցանկացած սպառնալիք կստանա հստակ եւ ուղիղ պատասխան»,-հայտարարել է նա:

Նա նաեւ նշել է, որ Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանին եւ Ադրբեջանին Իրանի սահմանամերձ շրջանների անվտանգության առնչությամբ՝ հավելելով. «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան՝ որպես կարեւոր եւ բարեկամական երկիր, կօգնի կարգավորել ղարաբաղյան ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով»:

Դիտվել է 112863անգամ
Վերջին լուրեր