Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հոկտեմբեր / 2020 : 09-03

Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Դեմոկրատ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն (Կալիֆոռնիա նահանգից) ամերիկյան իշխանություններին կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Նա համապատասխան նամակ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին (նույնպես Դեմոկրատական կուսակցությունն է ներկայացնում), որը պետական հիերարխիայում զբաղեցնում է իր նշանակությամբ երրորդ պաշտոնը։

«Ազատությունը Արցախի գոյատեւման միակ հնարավորությունն է։ Առաջ ընթանալու ճանապարհը ազատությունն է։ Ուստի ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում»,- նշված է Նապոլիտանոյի հայտարարության մեջ

Դիտվել է 8164անգամ
Վերջին լուրեր