Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հոկտեմբեր / 2020 : 10-06

Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը ԼՂ հակամարտության տարիների ամենախոշոր հարձակումն է կատարել Հայաստանի դեմ. կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Սյուզն Դիլբենը միացել է Թուրքիայի աջակցությամբ Արցախի հայության դեմ Ադրբեջանի հարձակումը դատապարտող թիվ 1165 բանաձևին, որը շրջանառության մեջ է դրվել:

Դրան, ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից, ավելի քան 100 օրենսդիր է միացել:

«Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը ԼՂ հակամարտության տարիների ամենախոշոր հարձակումն է կատարել Հայաստանի դեմ: Համաշխարհային մի շարք առաջնորդներ կրակը դադարեցնելու կոչով են հանդես եկել, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սակայն երբ հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, միանգամից դրանց խախտման դեպքեր գրանցվեցին:

Թիվ 1165 բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողություններն ու դրանցում Թուրքիայի ներգրավվածությունը: Ես կիսում եմ ձեր մտահոգությունը ԼՂ-ում իրավիճակի էսկալացիայի առնչութամբ ու հավատացած եմ, որ ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի աշխատելու միջազգային հանրության հետ այս աղետից տուժածների աջակցելու հարցում:

Բանաձևը հասցեագրված է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, որի կողմից պետք է հաստատվի»,- նշված է կոնգրեսականի նամակում:

Դիտվել է 24012անգամ
Վերջին լուրեր