Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ. Ալիևը չեղարկել է Bild-ի հարցազրույցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է գերմանական Bild-ի հետ նախապես համաձայնեցված հարցազրույցը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է թերթի լրագրող Փոլ Ռոնցհայմերը։
«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղում ընթացող պատերազմի մասին հարցազրույց տալ Bild-ին։ Այժմ, սակայն, նա հանկարծակի հրաժարվել է այդ մտքից։ Ի՞նչ հարցերից եք Դուք վախենում, պարոն նախագահ», գրել է գերմանացի լրագրողը՝ հիշեցնելով, որ թե՛ Հայաստանի նախագահը և թե՛ վարչապետը արդեն իսկ հարցազրույց են տվել Bild-ին։