Սոնան՝ Գրիգի անակնկալը «փչացնելու» փորձերի և 27-ամյակի նվերի մասին
«Չեմ սիրում ծնունդս։ 20-ամյակիցս հետո օրն անհավես է դարձել, չեմ նշում։ Մինչև 20-ամյակս երկար պատրաստվում էի ծննդիս, դրանից հետո միշտ պապայիս ցանկությամբ եմ նշել օրը։ Այս տարի էլ ոչինչ չէի պլանավորել, այնպես որ, ծրագրերս չեն խափանվել,- ասաց նա ու հավելեց,- Չեմ կարող բացատրել՝ ինչու չեմ սիրում։ Առհասարակ, զզվում եմ ուշադրության կենտրոնում լինելուց, իսկ այդ օրը դրանից խուսափել հնարավոր չէ։ Նաև տանել չեմ կարողանում հեռախոսով խոսելը, եթե զանգը գործնական չէ։ Սա էլ է նպաստում, որ չսիրեմ օրը։ Սակայն այս տխուր օրերի արդյունքում որոշեցի հաջորդ տարի անպայման մեծ ծնունդ կազմակերպել։ Գուցե օրը նշելն ինձ այնքան դուր գա, որ մոտեցումս փոխվի, որոշեմ միշտ տոնել ծնունդս։ Ես բնավորությամբ շատ խառը մարդ եմ»։
Այս օրերին անակնկալների մասին խոսել Սոնան տեղին չի համարում։ Ասում է՝ իր անակնկալները նվերներն են. «Նվերներ, ծաղիկներ եմ ստացել ծնողներիս, աշակերտուհիներիս, ընկերներիս կողմից։ Ընտանեկան սովորական անակնկալներ են եղել, որոնք բոլորի կյանքում լինում են։ Իմ կյանքում անակնկալները միշտ լինում են նվերների տեսքով։ Գրիգի անակնկալն էլ նվեր է լինում, որովհետև չկա այլ բան, որով կարող է ինձ զարմացնել։ Չկա այնպիսի բան, որը միշտ ուզում է ասել, արտահայտել, բայց թողնում է հատուկ օրվա։ Ինձ կարող են անակնկալ մատուցել հեռու գտնվող մարդիկ, օրինակ, մտերիմ ընկերուհիներս Հայաստանում չեն ապրում ու եթե որոշեն տարեդարձիս օրը գալ Հայաստան, իսկապես անակնկալ կլինի»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում