23 / Հոկտեմբեր / 2020 : 11-28

Վրաստանում կորոնավիրուսի պիկը կլինի նոյեմբերին․ օրական սպասվում է 4-5 հազար դեպք

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված նոյեմբերի կանխատեսումը մնում է ուժի մեջ, փոխանցում է aliq.ge-ն։

Նրա խոսքով՝ մինչ այս կատարված կանխատեսումների համաձայն, վարակի տարածման պիկը Վրաստանում կլինի նոյեմբերի կեսերին, և այս ժամանակահատվածում օրական վարակվածների թիվը կարող է հասնել 4-5 հազարի:

«Սեպտեմբերին կատարած մեր կանխատեսումների համաձայն՝ մենք պետք է ունենայինք դեպքերի որոշակի աճ, սակայն այժմ ավելի շատ եղավ: Այդ իսկ պատճառով այժմ պետք է նորից հաշվարկենք, թե ինչ է սպասվելու մեզ նոյեմբերին: Այն ժամանակվա տվյալների համաձայն՝ պիկը ունենալու էինք նոյեմբերի կեսերին, որի ընթացքում օրական գրանցվելու էր 3-4, նույնիսկ 5 հազար դեպք, սակայն չենք ուզում նման տվյալներ ունենալ»,- հայտարարել է Գամկղրելիձեն:

Դիտվել է 24220անգամ
Վերջին լուրեր