23 / Հոկտեմբեր / 2020 : 11-33

Եթե բնակչության 90 տոկոսը դիմակ կրի, կորոնավիրուսի տարածումը կնվազի 70 տոկոսով. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստից առաջ խոսել է երկրի համաճարակային իրավիճակի մասին:

Նրա խոսքով, եթե Վրաստանի բնակչության 90 տոկոսը դիմակ կրի, երկրում կորոնավիրուսի տարածումը կնվազի 70 տոկոսով, փոխանցում է aliq.ge-ն։

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ համաճարակի դեմ դեռևս չկա ավելի արդյունավետ միջոց, քան դիմակը, սոցիալական հեռավորությունը և տարրական հիգիենայի կանոնների պահպանումը: Այդ իսկ պատճառով բոլորս պետք է պահպանենք այս կանոնները և հոգ տանենք միմյանց մասին: Հակառակ դեպքում, վարակի աճը կլինի շատ արագ և մեծ վնաս կհասցնի մեր տնտեսությանն ու քաղաքացիներին: Պետք է պատասխանատվություն ցուցաբերենք և առաջին հերթին պետք է հոգ տանենք մեր տարեցների մասին»,- հայտարարել է Գախարիան:

Դիտվել է 15286անգամ
Վերջին լուրեր