23 / Հոկտեմբեր / 2020 : 15-11

Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղում վիրավորվածներին: Այդ մասին DPA-ին հայտնել է Ելիսեյան պալատին մոտ կանգնած աղբյուրը:

Մանրամասները հայտնի կդառնան մոտակա օրերին: 

Գործակալությունը հաղորդում է, որ Մակրոնը հոկտեմբերի 22-ին բանակցություններ է անցկացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ Ելիսեյան պալատում: Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը բանակցություններն են: Միաժամանակ, նա ավելացրել է, որ երկխոսության վերականգնման համար անհրաժեշտ են «հանգիստ պայմաններ»:

Մինչ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը Մակրոնը երկուական հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Դիտվել է 12409անգամ
Վերջին լուրեր