Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հոկտեմբեր / 2020 : 16-18

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան այլ երկրների հետ հավասար իրավունքներով՝ այդ թվում ՌԴ-ի, կարող է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացին։ Փոխանցում է Ria.ru-ն։

Էրդողանն ասել է, որ եթե ՌԴ-ն ցանկանում է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանն, ապա Թուրքիան նույնպես համարում է, որ ոչ պակաս իրավունք ունի նման մասնակցություն ունենալու ՝ ընդգծելով, որ այդ մասով ՌԴ-ից որևէ բացասական արձագանք չունի։

Էրդողանը նշել է, որ ՌԴ-ի հետ աշխատում են Սիրիայի և Լիբիայի մասով, ուստի կարող են նաև քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ։

Նրա խոսքով ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման հարցում արդյունքների չի հասել:

 

 

Դիտվել է 69842անգամ
Վերջին լուրեր