Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հոկտեմբեր / 2020 : 18-29

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչության վտանգի մասին

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին և օտարերկրացիներին զգուշացրել է առևանգման և ահաբեկչական հարձակման հավանական վտանգի մասին: Այս մասին ասված է դեսպանատան պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունում:

«Թուրքիայում ԱՄՆ-ի առաքելությունը ստույգ հաղորդագրություններ է ստացել Ստամբուլում Ամերիկայի քաղաքացիների, ինչպես նաև արտասահմանցիների հավանական առևանգման վերաբերյալ, ինչպես նաև հավանական ահաբեկչական հարձակումների, այդ թվում՝ ընդդեմ ԱՄՆ-ի Գլխավոր հյուպատոսության, ինչպես նաև Թուրքիայի այլ վայրերում: ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զգուշություն այն տեղերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ և արտասահմանցիներ, ներառյալ մեծ գրասենյակային շինությունները և առևտրի կենտրոնները»,- նշված է հաղորդագրությունում:

ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է վիզաների և քաղաքացիության տրամադրումները, իսկ նախօրոք ծրագրված հանդիպումներ ունեցող անձինք կտեղեկացվեն այն մասին, թե ինչպես հետաձգեն հանդիպումը՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Դիտվել է 36484անգամ
Վերջին լուրեր