Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորը պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պահանջել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հանել նախագահ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վիրավորելուց հետո: Պահանջի մասին պատգամավորը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Ֆրանսիայի նախագահին կրկին վիրավորել է Էրդողանը: Ես խնդրում եմ նոր՝ ուժեղ միջոցներ ձեռնարկել:
Հետ կանչել մեր դեսպանին,
Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ-ից,
ԵՄ մուտք գործելու համար Թուրքիայի հետ բոլոր բանակցությունների ավարտ,
Տնտեսական պատժամիջոցներ»»,- նշել է նա: