25 / Հոկտեմբեր / 2020 : 22-02

Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը

 

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ադրբեջանի իշխանություններին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որն արդեն ընդունվել է Հայաստանի կողմից:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այս շաբաթվա վերջում մենք զբաղվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցով: Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք դրդում ենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին- խմբ.) դրան (կրակի դադարեցման ռեժիմի առաջարկի ընդունմանը- խմբ.)»,- ասել է Օ՛Բրայանը:

Դիտվել է 64058անգամ
Վերջին լուրեր