25 / Հոկտեմբեր / 2020 : 22-31

Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Միացյալ Նահանգները կկարողանան հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղում հակամարության խաղաղ կարգավորմանը: Կիրակի այդ կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Հեմփշիր նահանգում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը պատմել է, որ Վաշինգտոնում աշխատում է Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ կարգավորման շուրջ:

«Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա պետք է տեղի ունենա, ինչպես ես նշում եմ, հեշտությամբ: Դա հեշտ կլինի, եթե գիտես՝ ինչ ես անում»,-ասել է Ամերիկայի առաջնորդը: «Մենք կլուծենք դա: Դա կինի… Ես անվանում եմ դա «թեթեւ դեպք»: Գնացեք եւ ասեք դա ձեր ժողովրդին: Հայաստան: Ինչո՞ւ ոչ»,-ՌԻԱ Նովոստի-ն մեջբերում է Թրամփի խոսքերը:

Դիտվել է 34415անգամ
Վերջին լուրեր