Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Ապրիլ / 2020 : 21-51

«Առողջապահական ոլորտում  հիվանդին
 լավագույնս  օգնելու համար անհրաժեշտ է նրան լսել». Նարեկ Գարուկյան

Ոտքի,   կոճի և ոտնաթաթի վիրաբույժ Նարեկ Գարուկյանն Ամերիկա է տեղափոխվել տասը տարեկանում: Ավարտելով բժշկական համալսարանը՝ սկսել է իր բժշկական գործունեությունը: Երկար տարիներ աշխատել է ամենատարբեր հիվանդանոցներում և կլինիկաներում, որից հետո հիմնել է իր կլինիկան:
«Իմ կլինիկայի բացումը ավելի երկար տևեց՝ քան նախատեսվում էր, որովհետև ես ուզում էի ստեղծել մի կառույց, որը կկարողանա առաջարկել որակյալ սպասարկում, ծառայություններ և բուժման նոր մեթոդներ: Ինձ համար շատ կարևոր է լավ և ճիշտ սպասարկումը: Առողջապահական ոլորտում հիվանդին լավագույնս օգնելու համար անհրաժեշտ է նրան լսել»,- անկեղծանում է բժիշկը:
«Շատ հաճախ հիվանդին մանրակրկիտ չեն լսում, որն էլ բացասաբար է ազդում ճիշտ բուժման վրա: Լինում են դեպքեր, երբ հիվանդը գալիս է վատ տրամադրվածությամբ, որովհետև մի քանի  այցից հետո խնդիրը չի անցել և ինքն էլ հուսահատվել է: Մենք մանրակրկիտ լսում ենք հիվանդի գանգատները և եթե հասկանում ենք, որ մեր կլինիկայում հնարավոր է անհրաժեշտ բուժծառայությունը տրամադրել, ամեն բան անում ենք անձին օգնելու և բուժելու համար, իսկ եթե ոչ` ուղղորդում ենք այն հիվանդնոց-կլինիկա կամ մասնագետների մոտ, ովքեր կկարողանան բուժել»,- շեշտում է պրն. Գարուկյանն՝ նշելով այն բոլոր ծառայությունները, որոնք մատուցվում են կլինիկայում:

«Մեր կլինիկան մատուցում է այն բոլոր ծառայությունները, որոնք վերաբերում են ոտքի խնդիրներին: Թե՛ այն հիվանդութունները, որոնք վիրաբուժական միջամտություն չեն պահանջում, թե՛ այն կոսմետիկ փոփոխությունները, որոնք արվում են վիրահատական միջամտությամբ՝ կատարվում են մեր կլինիկայում։

Իսկ ավելի մանրամասն բոլոր ծառայությունների ու բժշկական հագեցած սարքավորումների մասին՝ տեսանյութում

Author's cover photo
Ամսաթիվ 10 / Ապրիլ / 2020 : 21-51
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 10912անգամ
Վերջին լուրեր