26 / Հոկտեմբեր / 2020 : 16-33

«Այս դժվար ժամանակներում աղոթում եմ ձեզ համար»․ Մել Գիբսոնն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և Արցախին (տեսանյութ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Մել Գիբսոնը մտահոգությունն է հայտնել Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների առնչությամբ՝ նշելով, որ աղոթում է հայ ժողովրդի և հակամարտության խաղաղ լուծման համար․ RTVI հրատարակությունը հրապարակել է հակամարտության վերաբերյալ դերասանի՝ հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձը։

Գիբսոնը տեսանյութի սկզբում նշում է, որ ԱՄՆ-ում ապրող իր հայ ընկերներից խորը ցավով տեղեկացել է Արցախում վերջերս հակամարտության սրման և դրա հետևանքների մասին:

«Շատ եմ հարգում մեծահոգի ու հաստատակամ հայ ժողովրդին, որը ստիպված է եղել հսկայկան դժվարությունների բախվել։  Այս մարդկանց հնարավորությունները, ինչպես գիտենք, անսահմանափակ են։  Այս դժվար ժամանակներում աղոթում եմ ձեզ համար, աղոթում եմ, որ հարցին խաղաղ լուծում տրվի, և որ գերտերությունները միջամտեն և ճանաչեն առկա իրավիճակը։ Հույս ունեմ, որ խաղաղության կհասնեք։ Ընկերներ, ուժեղ մնացե՛ք, շարունակե՛ք ձեր գործը, թող Աստված օրհնի ձեզ»,- նշել է դերասանը։ 

Դիտվել է 9452անգամ
Վերջին լուրեր