26 / Հոկտեմբեր / 2020 : 16-57

Էրդողանը թուրքերին կոչ է արել ֆրանսիական ապրանքներ չգնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր թուրքերին կոչ է արել ֆրանսիական ապրանքներ չգնել։ Էրդողանը շարունակել է սուր քննադատության ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, գրում է Reuters-ը։

Ավելի վաղ էրդողանը հայտարարել էր, թե Մակրոնը մահմեդականների հետ խնդիրներ ունի ու պետք է «մտավոր առողջության ստուգում անցնի»։

Այս հայտարարությունից հետո Ֆրանսիան Անկարայից հետ է կանչել իր դեսպանին, սակայն Էրդողանը շարունակել է նման մեկնաբանություններ անել նաև հաջորդ օրը։ Այսօր ևս Անկարայում ելույթի ժամանակ նա անդրադարձել է Ֆրանսիային։

Դիտվել է 18946անգամ
Վերջին լուրեր