Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Ապրիլ / 2020 : 23-21

Գուցե այդ գումարն իրապես քիչ լիներ, եթե Սորոսյան Լարիսայի բարեկամ Լենան խոսելիս լիներ, ասենք, աջուձախ դրամաշնորհներ բաժանող Դավիթ Ամիրյանի հետ

Լենա Նազարյանը, վրդովվելով պարգեւավճարների մասով բարձրացած աղմուկից, հայտարարում է, թե նախարարի համար 500 հազար դրամ աշխատավարձը քիչ է, ավելին` նրան երկրորդում է եւս մի երեսփոխանուհի: Ինչ խոսք, գուցե այդ գումարն իրապես քիչ լիներ, եթե Սորոսյան Լարիսայի բարեկամ Լենան խոսելիս լիներ, ասենք, աջուձախ դրամաշնորհներ բաժանող Դավիթ Ամիրյանի հետ, բայց նա պատասխանում է ժողովրդին, եւ ամենաքիչն ազնիվ չէ բողոքել կես միլիոն աշխատավարձից, երբ խոսում ես 60 հազար դրամ աշխատավարձ ստացողի հետ, մեկի` ով արդարացիորեն ծանր է տանում ոսպի` 200 դրամ թանկացումը:

Վերջիվերջո, 500 հազար դրամ աշխատավարձից բողոքող Լենա Նազարյանը փորձե՞լ է հասկանալ` ոչինչ չստացող, անգործ մարդը շաբաթը մեկ անգամ ինչով է գնելու այն ամենը, ինչն ինքը գնում է ամեն օր: Գոնե հիմա, այս ծանր օրերին, չի կարելի նման անպատասխանատու եւ հասարակությանը գրգռող հայտարարություններ անել:

Որքան էլ չընդունենք Լենա Նազարյանին ու նրա գաղափարական գումարտակին, ամեն դեպքում, այս օրերին պետք է այնպես անել, որ որեւէ մեկը չլարվի իշխանության դեմ. պետության շահերից չի բխում: Հուսով եմ, գունե այսուհետ, վարչապետը կարանտին կհայտարարի նաեւ ոմանց ձայնի իրավունքի համար: Այսօր լռելն ավելի խելամիտ որոշում է, որքան էլ` խոսելը գայթակղիչ թվա:

Հեղինակ՝ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է 4716անգամ
Վերջին լուրեր