Զարիֆ. Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է Իրանի համար

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը նախօրեին հայտարարել է, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Զարիֆը հավելել է, որ Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականության հարգումը, խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը և միջազգային սահմանների անփոփոխ մնալն Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ դիվանագիտության սկզբունքներից են:
«Իսլամական հանրապետությունը նախագիծ է մշակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ներկայացնելու է առաջիկայում և քննարկվելու է Մոսվկայում ու Երևանում»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Իրանի փոխարտգործնախարարը ղարաբաղյան հարցով մեկնում է Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա։