11 / Ապրիլ / 2020 : 10-28

 

Ովքեր են կուբացի տրանսգենդերները, որոնք Երևանում էլեկտրաշոկի միջոցով թալանել են մարդուն /տեսանյութ/

Antifake.am-ը գրում է. «Ապրիլի 9-ին տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 8-ին 14.00-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ գիշերը ժամը 03.00-ին իրենց շենքի մոտ իսպաներեն խոսող կանանց շորերով տրանսգենդերները մի տղայի էլեկտրաշոկով էլեկտրահարել և թալանել են:

Ավելի ուշ պարզվել է, որ նշված տրանսգենդերները հանդիսանում են Կուբայի քաղաքացիներ՝ Ամաուռի Ռամիրես Տ-ն եւ Լազարո Գ-ն, որոնցից մեկը իր մոտ եղած էլեկտրաշոկով էլեկտրահարել է անհայտ անձի՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Վերջիններս ժամը 15.00-ին Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեի մոտից բերման են ենթարկվել, սակայն հրաժարվել են բացատրություններ տալուց:

Քաղաքացին AntiFake.am-ին է փոխանցել գիշերը իր նկարահանած տեսանյութը, որտեղ երևում են Երևանի փողոցում թափառող կուբացի տրանսգենդերները, որոնք էլ, ըստ երևույթին, գիշերը ժամը 3-ի սահմաններում էլեկտրահարել և թալանել են Երևանի բնակչին»։

 

AntiFake.am

Դիտվել է 3810անգամ
Վերջին լուրեր