«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է». Դուշման Վարդան
🔹«Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է»:
***
🔹«Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավատալ հաղթանակին՝ ահա սա է մեր ուժի աղբյուրը»։
***
🔹«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»։
***
🔹«Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ, թե վատ, կախված է հրամանատարից»։
***
🔹 «Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»։
***
🔹«Հայ ասելով ես հասկանում եմ Եղեռն, պայքար, տառապանք և վերակենդանացում»:
***
🔹«Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»։
***
🔹«Անցյալով է հայը ստեղծում իր ապագան։ Կստեղծի, քանի դեռ կենդանի է մեկ հայ»։
***
🔹«Իմ պատերազմում կին և երեխա չպիտի զոհվի։ Օսմա՛ն, քո երեխային այնպես դաստիարակիր, որ չփորձի մտնել իմ հողը։ Իսկ եթե մտնի, իմ երեխան նրան դուրս կշպրտի իմ հայրենի հողից»։
ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։