Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին․ Ադրբեջանական ակումբի ներկայացուցչի ահաբեկչական հայտարարությունը

Ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի բաժնի ղեկավար Նուրլան Իբրահիմովը հանդես է եկել հայերի դեմ ուղղված ահաբեկչական հայտարարությամբ:
«Մենք պետք է սպանենք բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին: Առանց տարբերության, պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք, ոչ մի կարեկցանք: Եթե մենք չսպանենք, ապա նրանք կսպանեն մեզ ու մեր երեխաներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանցին:
Հիշեցնենք, որ «Ղարաբաղ» ակումբը երկրորդ տարին անընդմեջ նվաճել էր Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր:
