Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Ապրիլ / 2020 : 14-15

Երկուշաբթի օրվանից որոշ ոլորտների կթույլատրվի աշխատել արտակարգ դրության պայմաններում․ Վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվելու է, սակայն որոշ ոլորտներում գործունեությունը կթույլատրվի։

Երկուշաբթի օրվանից ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսությունը, անտառատնտեսությունը, ձկնաբուծությունը, հանքարդյունաբերությունը, բաց հանքերի շահագործումը, էլեկտրականաություն, գազի, գոլորշիի ոլորտի գործունեությունը, ջրամատակարարարումը, թափոնների կառավարում և վերամշակում և կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը:

Նաև որոշում է կայացվել ապրիլի 13-ից թույլատրել բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, իսկ ապրիլի 20-ից հետո կբացվեն հագուստի արտադրությունը, տեքստիլ ոլորտը, կթույլատրվի տնտեսական խանութների գործունեությունը, աշխատելու հնարավորություն կտրվի գիտական հետազոտությունների ոլորտին. «Մեզ համար ամենառիսկային խումբը հագուստի արտադրությունն է, որովհետև մեր այսօրվա մեծ թվեր ունենալու գործընթացի հիմնական տանող ուժը եղել է տեքստիլ արտադրությունը: Բայց մենք հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն»։

Դիտվել է 5342անգամ
Վերջին լուրեր