Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի․ Նիկոլ Փաշինյան

Մի լուր, որը դուր չի գա շատերին: Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այն վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից այն ոլորտները, որտեղ աշխատանքը թույլատրվելու է, տրանսպորտային ծախսերը պետք է հոգան գործատուները: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է միջմարզային երթևեկությանը, Փաշինյանն ասաց, որ այն ևս առնվազն առաջիկա շաբաթվա ընթացքում արգելված է լինելու. «Մյուս կողմից տաքսիների գործունեությունը թույլատրվելու է, կարող են գործել նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները: Անձնական փոխադրամիջոցների գործունեությունը ևս կթույլատրվի, սակայն սահմանափակումների շրջանակներում, որոնց մասին ավելի ուշ կհայտնվի: Իհարկե պարետատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի թերթիկներով և գործատուների տված թերթիկներով»: