Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Ապրիլ / 2020 : 14-44

Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումն անխուսափելի է․ Նիկոլ Փաշինյան

 

Մենք քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզման, որ արտակարգ դրության երկարաձգումն անխուսափելի է: Ֆեյսբուքան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, ինչից հետո տեղի կունենան ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի արտակարգ դրության հարցը:

«Մեր եզրակացությունն այն է, որ մենք արտակարգ դրությունը պետք է երկարաձգենք, որովհետև դա անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար: Ընդ որում, կարևոր է արձանագրել, թե ինչ նկատի ունենք վարակի հետագա տարածում կանխարգելել ասելով:

Համաճարակն այսպես թե այնպես տարածվում է, մեր խնդիրն է այնպես անել, որ միավոր ժամանակաշրջանում ունենանք հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Նախորդ ժամանակաշրջանի համար մենք մեր խնդիրը լուծել ենք, որովհետև հիմա մեր օրվա հիվանդացությունը 30-ի շրջանակներում է, ինչը բավականին գոհացուցիչ է»։

Ինչ վերաբերում է արտակարգ դրության ռեժիմին, Փաշինյանը նշեց, թե հասկանում են, որ կարևոր է հնարավորինս տնտեսական կյանքը պահպանելը, քանի որ հնարավոր չէ ամբողջությամբ փակվել. «Մենք որոշել ենք, որ արտակարգ դրության երկարացման պայմաններում, երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրված: Մենք նաև որոշակի ծրագրով կմոտենանք այլ գործունեության տեսակներ թույլատրելու հնարավորություններին»:

Դիտվել է 3746անգամ
Վերջին լուրեր