Բաքուն օգտագործում է ավիացիան որպես քաղաքական ուղերձների պլատֆորմ. Տաթևիկ Ռևազյան

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Քաղավիացիայի միջազգային կազմակերպության, Օդանավակայանների միջազգային խորհուրդի ու այլ կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի գործողություններին։
Դեպի Բաքու չվերնթերից մեկի տոմսի վրա գրված է. «Ղարաբաղը Ադրբեջանն է»։
Արձագանքելով դրան՝ Թվիթերի իր միկրոբլոգում Տաթևիկ Ռևազյանը նշել է կազմակերպութանն ու գրել.
«Եվս մեկ անգամ Ադրբեջանն օգտագործում է ավիացիան որպես քաղաքական ուղերձների պլատֆորմ։ Այս անգամ սա իսկապես զվարճալի է»,-գրել է նա։
