02 / Նոյեմբեր / 2020 : 10-29

ԱԺ-ում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի քննարկումները. հրավիրված է նաեւ Փաշինյանը (ուղիղ)

Հայաստանի ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր՝ նոյեմբերի 2-ին մեկնարկել են «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

Առաջին նիստի օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.

«1. «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում.

- օրենքի նախագծի մշակման սկզբունքները և նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը և նրա ծածկույթը, արտաքին և ներքին պարտքը),

- եկամուտների ձևավորում (հարկային և մաքսային քաղաքականությունը), - բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը (սոցիալական հարցերի լուծումը բյուջեում և դոտացիաներ համայնքներին),

- բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը.

2. «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր` ֆինանսների նախարարություն.

3. «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացության քննարկում.

4. ՀՀ կենտրոնական բանկի 2021թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նախագծի քննարկում:

Զեկուցողներն են Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, հրավիրված են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զզարուհի Բաթոյանը, վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը:

Դիտվել է 8224անգամ
Վերջին լուրեր