02 / Նոյեմբեր / 2020 : 11-45

«Տղե՛րք, շարժվե՛ք տեղներիցդ». Բժիշկ Ալեքս Գևորգյանի կոչն ուղղված իր գործընկերներին

«Այնտեղ, որտեղ ես գտնվել եմ, գիշեր-ցերեկ մի խումբ բժիշկներ  բժշկական օգնություն են ցուցաբերում մեր վիրավորված զինծառայողներին»,- հայտնում է բժիշկ Ալեքս Գևորգյանը:

Ըստ նրա՝ վիրավորումները շատ բարդ և ծանր են, արագ կողմնորոշվելու և օգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն կա.

«Ցավոք սրտի լինում են վնասվածքներ, որ կյանքի հետ անհամատեղելի են»:

Բժիշկ Ալեքս Գևորգյանի փոխանցմամբ՝ որոշ բժիշկներ սեպտեմբերի 27-ից, իսկ որոշները՝ հոկտեմբերի 1-ից, 24 ժամյա ռեժիմով աշխատում են առաջնագծում.

«Տղե՛րք էդպես չի լինի, նրանք չունեն փոխարինողներ: Խոսքս ուղղում եմ իմ բոլոր կոլեգաներին. մենք ունենք մեծ անհրաժեշտություն վնասվածքաբանների, ընդհանուր վիրաբույժների, թոքային վիրաբույժների, միկրովիրաբույժների, պլաստիկ վիրաբույժների, անոթային վիրաբույժների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների, այրվածքաբանների, ռենտգենոլոգների, սոնոգրաֆիստների, տղե՛րք, շարժվե՛ք տեղներիցդ,  չե՛ք կարող էդտեղ նստել, պետք է առաջնագծում լինեք»:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/100000030259301/videos/5019935798017379

Author's cover photo
Ամսաթիվ 02 / Նոյեմբեր / 2020 : 11-45
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 237961անգամ
Վերջին լուրեր