Սա մեծ կորուստ է բժշկական հանրության և բոլորիս համար, երբ երկիրը այդքան կարիք ունի բժշկի ու բժշկության. Հայկ Չոբանյան
Հրաժեշտ տվեցինք տավուշեցի տաղանդավոր, մինչև վերջ իրենց աշխատանքին և կոչմանը նվիրված բժիշկներ Համլետ Չոբանյանին և Սերգեյ Սիմոնյանին: Սա մեծ կորուստ է բժշկական հանրության և բոլորիս համար, երբ երկիրը այդքան կարիք ունի բժշկի ու բժշկության։
Վերջին շաբաթներին համաճարակային իրավիճակը վատթարացել է, ինչը կրկնակի բեռ է մեր քաջ բուժաշխատողների ուսերին:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ընտանիքի անդամներին, գործընկերներին և հարազատներին, ուժ, համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին:
Բժիշկների վառ կերպարները միշտ կմնան մեր հիշողությունում:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան