09 / Նոյեմբեր / 2020 : 13-04

Բրիտանացի գեներալը նախազգուշացրել է երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

Բրիտանիայի պաշտպանության գլխավոր գեներալ Նիք Քարթերը Sky News- ին տված հարցազրույցում նախազգուշացրել է կորոնավիրուսային համաճարակի հետևանքով առաջացած գլոբալ ռիսկերի մասին:

Նա շեշտել է, որ նախկինում տնտեսական ճգնաժամերն արդեն հանգեցրել են անվտանգության ճգնաժամերի, և մտահոգություն է հայտնել, որ նման զարգացումները կարող են կրկնվել համաճարակի՝ տնտեսությանը պատճառած գլոբալ վնասի ֆոնին:

Քարթերը նշել է, որ հաշվի առնելով աշխարհում առկա բազմաթիվ տարածաշրջանային բախումները՝ իրական ռիսկ կա իրավիճակի, երբ ինչ-որ մեկի սխալ հաշվարկը կարող է հանգեցնել լայնածավալ հետևանքների: Այս խոսքերից հետո լրագրողը հարցրել է, թե արդյոք նկատի ունի երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը:

«Ես միայն ասում եմ, որ ռիսկ կա, և մենք պետք է դա հաշվի առնենք», - ընդգծել է գեներալը՝ հորդորելով հիշել նախորդ գլոբալ առճակատումների զոհերին՝ դրանց կրկնությունը կանխելու համար:

Դիտվել է 48799անգամ
Վերջին լուրեր