10 / Նոյեմբեր / 2020 : 15-26

Շուշին ազատագրած լեգենդար գեներալին չեն բարեհաճել տեղեկացնել Ադրբեջանի հետ ստորագրմանը պատրաստվող հայտարարության մասին

Արցախի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, որի անունն անխզելիորեն կապված է 1992-ի մայիսին Շուշիի ազատագրման օպերացիայի հետ, ինչպես և հայ հասարակությունը, տեղյակ չէր Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրման պատրաստվող հայտարարությանը: Նոյեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսին հարցին` արդյո՞ք տեղյակ էր Նիկոլ Փաշինյանի համապատասխան մտադրության մասին, գեներալը բացասական պատասխան տվեց: «Առաջին օրվանից մինչ օրս մենք բանակի հետ ենք եղել: Ես չեմ ուզում քաղաքականություն մտնել»,- պարզաբանեց գեներալը: Փոխանցում է News.am-ը:

Որպես Շուշիի ազատագրման գլխավոր փորձագետ` գեներալին հարցրեցին. հե՞շտ է վերցնել Շուշին: Գեներալը թվարկեց գերակշիռ ուժերը` ադրբեջանցիներ, թուրքեր, վարձկաններ Սիրիայից: «Դուք հասկանում եք, թե ինչ է ինձ համար Շուշին: Ձեզ համար, բոլորիս համար... Խնդիրներ չստեղծենք և չմեղադրենք միմյանց` բանակն է մեղավոր, թե ուրիշ մեկը»,- ասաց Տեր-Թադևոսյանը:

Նա հայտարարեց, որ իր ծանոթն զինվորականներից ոչ մեկին հայտնի չէր այդ մասին, և այդպիսի որոշումները պետք է կայացվեն ռազմական խորհրդի արդյունքների կամ խորհրդարանում քննարկումների հիման վրա: «Բոլորս էլ հասկանում ենք: Դուք ինձնից ավելի լավ եք հասկանում, դրա համար էլ հարցնում եք: Սրտի ցավից: Ինչպե՞ս կարելի էր այդպես անել...»,- ընդհատեց խոսքը գեներալը:

Ինչպես պարզվեց, տհաճ անակնկալ էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ նոյեմբերի 7-ից Շուշին հայկական ուժերի վերահսկողության տակ չէ:

Դիտվել է 204949անգամ
Վերջին լուրեր