Ժամանակն է մեր միջից արագ ընտրել լավագույն, ազնիվ կադրերին ու առաջ մղել , այլապես շատ ենք ուշանում , հետո ոչինչ անել չի լինի

Հարություն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Քանի որ հետհաշվարկի մեջ ենք մի քանի առաջարկ անեմ։ Էս կազմով հանրահավաքի դեպքում ոչ մի հաջողության չեք հասնելու ու մաշելու եք, պատճառներն ինձ թվում է պարզ ու հասկանալի են։ Քանի որ ժամանակ չունենք ու շատ արագ է պետք պետական մոբիլիզացիա, վերահաս պատուհասի դիմակայում, ունենք մեկ տարբերակ։ ՀՀ բոլոր կուսակցությունները , այդ թվում ՔՊ , միասին ընտրում են իրենց միջից ամենաչապականված , ոչ մի կոռուպցիոն սկանդալի մեջ չհայտնված, բարձր վարկանիշ ունեցող կիրթ, խելացի կադրերի, որոնք նաև չեն ասոցացվի որևէ դրսից ֆինանսավորվող կերպարի հետ( Սորոս,մորոս, հյուսիսային ուժային կառույց ևն) ու ստեղծում ազգային դաշինք։
Բոլորով միասին գծում եք ճանապարհային քարտեզ՝ ինչպես դուրս գալ այս մղձավանջից, կազմում եք զարգացման տեսլական( վիզիբիլիթի ստադի) ու հստակ 5 տարի սկսում կոնկրետ աշխատել։ Մի թեթև շեղում նախագծածից, արագ փոխարինում ուրիշով։
Ժողովուրդ ես մի մտավախություն ունեմ, քաղաքական դաշտը վակուումային վիճակում է , ու էս պահին շատ հավանական է դրսից մեկին ներդնեն ու արագ, ճիշտ տեխնոլոգիաների օգտագործման դեպքում բարձր վարկանիշ ապահովեն ու վուալյա նոր քաղաքական պատուհաս մեր գլխին։ Բազմաթիվ օրինակներ կան։
Ժամանակն է մեր միջից արագ ընտրել լավագույն, ազնիվ կադրերին ու առաջ մղել , այլապես շատ ենք ուշանում , հետո ոչինչ անել չի լինի։
Ես կրկին առաջարկում եմ ՀՀ բոլոր կուսակցություններին , քաղաքական ուժերին մեկտեղվել ստեղծել այդ ուժը , մի կողմ թողնել բոլոր ամբիցիաները և ստեղծել բոլորովին նոր համակարգ՝ ռեալ հստակ նպատակներով , զարգացման հստակ ռազմավարությամբ կոնկրետ իրավիճակի ճիշտ գնահատումով։ Մենք ժամանակ չունենք բացարձակ հետո շատ ուշ է լինելու։