Իրավիճակից ելքը կարող է ստեղծել պետական մտածելակերպով, համակարգաստեղծ և հստակ սելեկցիոն մեխանիզմներ ձևավորող թիմը
Արամ Բաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Իրավիճակից ելքը կարող է ստեղծել պետական մտածելակերպով, համակարգաստեղծ և հստակ սելեկցիոն մեխանիզմներ ձևավորող թիմը։ Նման թիմ ՀՀ քաղաքական դաշտում չկա նման տրամաչափի մտածողներ կարծես նույնպես։
Այս ամենի իրականությունը փաստվում է պետականության հանդեպ 30 տարվա սաբոտաժով և դեսելեկցիայով։
Դաստիարակեք ձեր երեխաներին իրական արժեքներով, կրթեք նրանց հեռանկարային ուղղություններով։
Հ.Գ. Ինձ ծանոթ անօդաչուներով զբաղվող ընդամենը 2-3 առաջին կուրսեցի ուսանողը չեն կարող ապահովել բազմահազարանոց երիտասարդների բլոտներով առաջացած բառադիության հետևանքները։ Սա պարտվողական գրառում չէ սա ուսուցողական գրառում է։ Հասկացողը կհասկանա