Հարություն
Քրիստոս հարյավ… երկինք գնաց,
Երկրում թողեց պատվերներ,
Բայց պատվերը գրքում մնաց
Եւ աշխարհքը հեծում է դեռ։
Հարություն
Քրիստոս հարյավ… երկինք գնաց,
Երկրում թողեց պատվերներ,
Բայց պատվերը գրքում մնաց
Եւ աշխարհքը հեծում է դեռ։
Դեռ կուրացած ժանգ արծաթից
Մատնություններ են անում,
Եւ փախչելով արդար դատից
Միշտ ձեռքերն են լվանում։
Ապտակում են դեռ ծաղրելով
Անմեղության ճակատին,
Եւ հարության օր տոնելով
Խաչ են հանում ճշմարտին։
Ո՜հ, կարճամիտ անզգամներ,
Դրանք այսօր կմեռնեն,
Բայց վաղը ձեր փոշու վրա
Նոր փառքերով կհառնեն...
Հովհաննես Թումանյան
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։