Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը հայտարարություն է տարածել
Այսօր պաշտոնապես դադարեցրի համագործակցությունս սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը՝ հավելելով՝ պայքարը նոր է սկսվում։
ԿՈՎՍԱԿԱՆ.
ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում թուրքական նամազի տակ հաղթանակ են տոնում:
ՇՈւՇԻ.
Լուսաբացը բացվում է ՆԱՄԱԶՈՎ:
ԵՐԵՎԱՆ.
Ժողովուրդ բաժան-բաժան, կոտրված ու նվաստացած ում փորձում են համոզել, որ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է ՊԵՏՔ ԶՈՀԵԼ ՀԱՆՈւՆ ԱՆՀԱՏԻ:
Հ.Գ.
Այսօր պաշտոնապես դադարեցրի համագործակցությունս սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս` սփյուռքում և Հայաստանում, համագործակցության համար:
Հ.Գ.Գ.
ՄԵՐ պայքարը նոր է սկսվում: Ես ԱՐՑԱԽ չունեմ որևէ մեկին տալու:
ՄԻԱՑՈւՄ»,- գրել է Ասպրամ Կրպեյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա: