«Ես ժողովրդի կողքին եմ». Վալերի Օսիպյանն Ազատության հրապարակում է

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, մասնակցում է Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին։
Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, որ պատերազմի սկսելուն պես վերադարձել է Հայաստան՝ որպես բարձրաստիճան սպա օգտակար լինելու համար հայրենիքին, սակայն վարակվել է կորոնավիրուսով. «Այնպես ստացվեց, որ վարակվեցի կորոնավիրուսով, վերջերս եմ ապաքինվել։ Այսօր նպատակահարմար գտա, որ կանգնեմ ժողովրդի կողքին, որովհետեւ բոլորդ գիտեք՝ Օսիպյանը միշտ եղել է ժողովրդի կողքին։ Այդ ձերբակալվածների մեջ էլ ես ունեմ ընկերներ»։