«Մեր խայտառակության հաստատմանը մնաց 2 օր». Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր ամսի 13-ն է, մեր խայտառակության հաստատմանը մնաց 2 օր, 2 օր՝ Հայրենիքի կորստի անգամ փոքրագույն նվազեցման շանսով:
Բոլորս պահանջում ենք վարչապետ կոչվածի հրաժարականը: Փրկենք մեզ և մեր հայրենիքը այդ նվաստացուցիչ փաստաթղթից, փրկենք մեր պատիվն ու արժանապատվությունը»:
Հիշեցնենք, որ Կարին Տոնոյանի որդին հերոսաբար զոհվել է Արցախում: Նա հետմահու արժանացել է Արցախի հերոս կոչման: