Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Նոյեմբեր / 2020 : 17-00

 «ԱՆ խոսնակը խոսում է և կարող է խոսել ՄԻԱՅՆ ՀՀ-ում գրանցված կորուստների մասին»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ  Կարեն Վրթանեսյանը անդրադարձել է Արցախում ռազմական զոհվածների թվի մասին Միքայել Մինասյանի հայտարարությանը եւ առողջապահության նախարարության արձագանքին եւ գրել.

«Լեզվի երկարությունը սովորաբար հակադարձ համեմատական է ուղեղի չափին. ինչքան լեզուն երկար, այնքան ուղեղը փոքր։

Օրինակ՝ առողջապահության նախարարի խոսնակի վերջին գրառումը դիտարկեմ, որտեղ նա Միքայել Մինասյանի հրապարակած զոհերի և անհետ կորածների թիվն անվանում է «լկտի սուտ»։ Բայց իր բերած փաստերից հասկանալի է դառնում, որ ՄՄ-ի հրապարակած առնվազն մեկ թիվը շատ ստույգ է, իսկ մյուսները՝ գուցե նույնիսկ ավելի շատ լինեն, քան հիմա է։

Նախ՝ խոսնակն, ասում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն է «բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմինը»: Հետո. «Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ»:

ՄՄ-ն գրել էր. «2250 զոհված և հերձված»: ԱՆ խոսնակը «հերձելը» փոխարինել է «փորձաքննել» բառով։ Այսինքն ՄՄ-ի ասած 2250-ը այս պահի դրությամբ արդեն 2317 է (նույնիսկ ավելի շատ, քան Մինասյանն է ասել)։

Չփորձաքննված (չհերձած) դիերի մասին «հերքման» մասն էլ, մեղմ ասած, տարօրինակ է ու կասկածելի, որովհետև փոխանակումն արդեն սկսվել է և նոր դիերը բերվում են, ինչպե՞ս կարող է ասել, որ ոչ մի չփորձաքննված դիակ չկա։

ԲԱՅՑ ԱՎԵԼԻՆ...

Զոհվածների մի զգալի մասը արցախցիներ են, որոնք զոհվել են Արցախում և թաղվել են Արցախում։ Մի մասը՝ նույնիսկ առանց հերձվելու, որովհետև դրա ժամանակը չի եղել, հոսպիտալներն ու հիվանդանոցները վիրավորներով խեղդված էին։ Նրանց մարմինները, բնականաբար, չէին բերելու ՀՀ փորձաքննության, հետո հետ տանեին Արցախ, դրա ո՛չ իմաստը, ո՛չ հնարավորությունը չկար։

Այսինքն ԱՆ խոսնակը խոսում է և կարող է խոսել ՄԻԱՅՆ ՀՀ-ում գրանցված կորուստների մասին։

Այսպիսով սույն երկարալեզու, բայց փոքրուղեղ կերպարը նախ՝ հաստատում է ՄՄ հայտնած թվերից մեկը, երկրորդը՝ պարզ է դառնում, որ ՄՄ հայտնած մյուս թվերն էլ են լրիվ խելքին մոտ։

Էս են Նիկոլի կադրերը։ Սրանք դեռ լկտիաբար փորձում են մեզ համոզել, որ երկիր կարող են կառավարել»։

 

Առնչվող հրապարակումը

Միքայել Մինասյանի այն գրառումը, թե հայկական կողմը 4750 զոհ ունի, լկտի սուտ է․ ԱՆ խոսնակ

Դիտվել է 53490անգամ
Վերջին լուրեր