16 / Նոյեմբեր / 2020 : 11-33

 
Գերիների փոխանակությունը տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո. Նիկոլ Փաշինյան

Գերիների փոխանակությունը տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է սգո օր հայտարարելուն, Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը կկայացվի, երբ մարմինների հայտնաբերման գործընթացը հասցվի ավարտին. «Ես կարևոր եմ համարում, որ այս ընթացքում երաշխավորենք զոհված զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքները:

Նույնը վերաբերում է հաշմանդամություն ստացած զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքները: Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է: Մենք վստահություն ունենք, որ այդ ամեն ինչը կկատարվի պատշաճ մակարդակով»:

Փաշինյանը կարևորեց նաև զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինվորների հետ շփումը. «Զինվորը պետք է տեսնի, որ պետությունը կանգնած է իր կողքին»:

Դիտվել է 11388անգամ
Վերջին լուրեր