16 / Նոյեմբեր / 2020 : 12-28

 Նիկոլ Փաշինյանը Շուշին կորցնելու մասին

Ապատեղեկատվություններից մեկը կապված է Շուշիի հետ. շատ են ասում, որ Շուշին ուղղակի հանձնվել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, առցանց ասուլիսի ժմանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նդրադառնալով հարցին, թե արդյոք պատերազմը դադարեցնելու համար պահանջում էին հանձնել Շուշին, որ կողմն է նման պահանջ ներկայացրել եւ դադարեցման համար ինչ առաջարկներ են եղել ռուսական եւ ադրբեջանական կողմերից:

Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ ասաց հետեւյալը. «Առավոտյան Արցախի նախագահի գրառումը կարդացի, որտեղ ասվում է, որ այդ աշխատանքների արդյունքում Շուշիում 100-ից ավելի  մեր զինվորների մարմիններ են հայտնաբերվել: Եթե Շուշին հանձնվել է, այդ զինվորներն ո՞ւմ հրամանով են կռվել կամ ինչի՞ համար են կռվել:

Ավելին ասեմ, քաղաքական հարթակներից հնչում էր, որ կան կոնկրետ տվյալներ, անուններ, որոնք պատրաստ են վկայել, որ Շուշիի հետ կապված դավադիր որոշում է կայացվել: Ես ուզում եմ տեղեկացնել, որ իրավապահ մարմինները հրավիրել են այդ հայտարարության հեղինակին եւ փորձել են նրանից ստանալ կոնկրետ տեղեկություններ, թե ովքեր են դավադիրները, ինչ դավադրության մասին է խոսքը, եւ այդ ինչպես է դա տեղի ունեցել: Ինչքան ես տեղյակ եմ, այդ հայտարարության հեղինակը խուսափել է կոկրետ պատասխաններ տալ: Այստեղից եզրակացությունը հետեւյալն է. եթե կա դավաճանություն եւ ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի կոնկրետ տեղեկատվությու դավաճանությա մասին եւ հետո հրաժարվում է, ըստ էության, կոնկրետ տեղեկատվություն տալ, դա նշանակում է, ըստ էության, մասնակցություն դավաճանությանը: Եթե որեւէ մեկն ասում է, որ ինքն իրավապահ մարմիններին չի վստահում, դրա համար չի հայտարարում, թող հրապարակային հայտարարի, թե ովքեր են այդ հայտարարությունն արել եւ ինչ է տեղի ունեցել իրականում: Իսկ իրականում տեղի է ունեցել այն, ինչը պաշտոնապես հայտարարվել է:

Ցավոք սրտի, այո, սկզբից դիվերսիոն խմբերով, հետո շարունակաբար էլի խմբերով տեղի է ոունեցել ներթափանցում քաղաք եւ ցավոք սրտի, մենք կորցրել ենք Շուշին»:

Նա նաեւ հավելեց. «Ես պատերազմի ընթացքում մի նրբության մասին եմ խոսել, եւ բերել եմ 2011-ի օրինակը, որ ամեն անգամ, երբ որեւ փոխզիջումային տարբերակ ընդունելի է դարձել հայկական կողմերի համար, այդ տարբերակը նույն պահին անընդունելի է դարձել Ադրբեջանի համար: Շատ կարեւոր է հասկանալ, թե կարո՞ղ էինք մենք խուսափել պատերազմից. Այո, կարող էինք, եթե համաձայվեինք Ադրբեջանին հանձնել 7 շրջանները ներառյալ Շուշին: Բայց արդյոք դա էր այն քաղաքականությունը, որը ուզում էինք վարել: Ոչ դա չէր:

Արցախի ՊԲ-ն, ՀՀ կառավարությունը եւ մեր զինված ուժերը որոշեցին ընդունել այն մարտհրավերը, որ նետված էր Հայաստանին: Ցավոք, դա չբերեց այն արդյունքներին, որը մենք կցանկանայիք: Բայց նաեւ այն պատճառով, որ պարտության անխուսափելիության այդ խոսույթը առաջին օրվանից ներկա է եղել առաջնագծում:

Քաղաքական գործիչներ, որոնք պատերազմի առաջին օրից կոչ էին անում պատերազմը կանգնեցնելու գնով հանձնել տարածքներ, այսօր այդ նույն բանի համար ՀՀ կառավարությանը մեղադրում են դավաճանության մեջ:

Հիմա շուտ եւ ուշի տարբերությունը բովանդակային առումով չկա: Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, ապա սկզբնական շրջանում: Ինչու ենք մենք, Արցախի իշխանությունները գնացել այս ճանապարհով. Քանի դեռ կար թեկուզ տեսական հնարավորություն պաշտպանել յդ ամեն ինչը, ՊԲ-ն, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն որոշել է կռիվ տալ մինչեւ վեերջ եւ նրանք հերոսաբար կռիվ են տվել մինչեւ վերջին վայրկյանը:

Բայց ցավոք սրտի, մենք չենք կարողացել այդ խնդիրը լուծել: Այո, մենք ենք դրա պատասխանատուն, որովհետեւ վերջին 2,5 տարվա ընթացքում չենք կարողացել լրացնել տասնյակ տարիներով չարվածը: Դրա համար, այո, պատասխանատու ենք»:

Դիտվել է 18713անգամ
Վերջին լուրեր