16 / Նոյեմբեր / 2020 : 14-55

Այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան. Նիկոլ Փաշինյան

Սպասվում է, որ առաջիկա օրերին, հենց այսօր թերևս, կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ և այն կգործի անխափան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Սա միանշանակ կնպաստի, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն: Առաջիկա ամենակարևոր անելիքն է աջակցել, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ: Բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել: Արդեն իսկ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է 1000-ը և տեմպը աճում է։ Նրանք, ում տները վնասված են, պետք է վերականգնվել, տնտեսությունը սկսի աշխատել: Սա ամենակարեւոր անելիքն է, որի վրա կառավարությունը պետք է կենտրոնանա: Այսօր, թերեւս, կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ եւ այն կգործի անխափան, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն»,»,- ասաց նա:

Դիտվել է 8457անգամ
Վերջին լուրեր