Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Նոյեմբեր / 2020 : 17-29

Կառավարության կազմում փոփոխություններ են սպասվում. ՀՀ վարչապետ

«Կա քաղաքական պատասխանատվություն, կա բարոյական պատասխանատվություն, կա քրեական պատասխանատվություն», – ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են պատասխանատվության ենթարկվելու ձախողումների պատասխանատուները:

Փաշինյանն ասել է, որ համարժեք պատասխանատվության մասին է խոսքը: Կառավարության կազմում փոփոխություններ են լինելու:

«Փոփոխություններ լինելու են այնպես ու այն ժամկետներում, որ ոչ թե գործողություն անելու համար, այլ բովանդակային արդյունավետության և այլ փոփոխություններ լինեն՝ հանգամանքների վերլուծության արդյունքում: Մտածել՝ նոր անել, ոչ թե անել՝ նոր մտածել. այդ տրամաբանության մեջ», – ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է 33957անգամ
Վերջին լուրեր