Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Նոյեմբեր / 2020 : 14-32

Հայոց Զինվորը չի պարտվել, ավելին նա հերոսական դիմադրություն է ցուցաբերել․ Տիգրան Արեգունի

Ճակատից եկած տղեքի հետ խոսալուց հետո եկա մի եզրակացության՝ հայոց Զինվորը չի պարտվել, ավելին նա հերոսական դիմադրություն է ցուցաբերել։

Պարտվել է բանակին ճիշտ սպառազինություն չմատակարողը, պարտվել է մարտավարություն մշակողը, պարտվել է զորահավաքային համակարգ չստեղծողը, պարտվել է ռազմաարդյունաբերության կազմակերպողը, պարտվել է արտաքյին դիվանագիտություն վարողը, պարտվել է գիտությունը ոտքի չհանողը, մի խոսքով պարտվել է սխալ կառավարողը սկսած 1991 թվականից առ այսօր։
ժողովուրդն էլ չի պարտվել, նա մաքսիմալ ինքնակազմակերպվել է և հնարավորինս ամեն ինչ արել թիկունքի աշխատանքների և ամրության համար։

Պարտվողները թող առաջին հերթին իրենց սխալերը ընդունեն, կրկնում եմ՝ ուժ գտնեն իրենց մեջ և սխալները ընդունեն։ Սկսած 1991-ից բոլոր պատասխանատուները պիտի իրենց սխալները բաց տեքստով ընդունեն, հստակ մատնանշեն իրենց սխալները, ներողություն խնդրեն և միասնական ճակատով լծվեն դրանք ուղղելու գործին։
Փառք Հայոց զինվորին։

Տիգրան Արեգունի

Դիտվել է 12108անգամ
Վերջին լուրեր