Քարվաճառի հանձնումից հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում Սոթքի ոսկու հանքին․ Թագուհի Թովմասյանի հարցին կառավարությունը չպատասխանեց
Երբ Քարվաճառի շրջանն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի վերհսկողության տակ, խնդիր է առաջանում Գեղարքունիքի Սոթք համայնքում տեղակայված ոսկու հանքի գործունեության մասով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով արդեն խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
«Ես կուզենայի հետաքրքրվել, թե ինչ է սպասվում հանքի ճակատագրին, ինչ է լինելու հանքում աշխատող մարդկանց հետ, որովհետեւ հանքի մի մասը գտնվում է Քելբաջարի շրջանում»,-հարց ուղղեց նա:
Կառավարությունից ոչ ոք չպատասխանեց նրա հարցին, փոխարենը նշվեց, որ այդ հարցին կառավարությունը գրավոր կպատասխանի: