18 / Նոյեմբեր / 2020 : 18-03

Հիմնադրամին ուղղված միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը․ Մհեր Գրիգորյան

Պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցը վերաբերում էր Համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարներին: Քաղաքացիները հետաքրքրվում են` գումաներն ի վերջո ծառայեցի՞ն նպատակին:

«Հիմնադրամի միջոցների մի մասը դեռևս ծախսված չէ, մի մասը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը»,- պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս իրավիճակում, մասնավորապես սկզբնական ընթացքում, ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերն ու ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվություններ որոշելն ամենակարևոր հարցն է, ու ըստ այդմ` առողջապահական, սոցիալական ու ենթակառուցվածքային բնույթի ծախսերը որոշեցինք քննարկել միասին ու իրականացնել համագործակցելով»,- հավելեց նա:

Դիտվել է 78143անգամ
Վերջին լուրեր