«Ես ձեզ խոստանում եմ՝ ժողովրդին չեմ դավաճանի»․ Նիկոլ Փաշինյանը իր աջակիցներին խնդրեց դադարեցնել հավաքը

Մենք բոլոր հնարավոր ձևերով իրազեկել ենք, որ այս հավաքը տեղի չունենա. Այս մասին հաջակցություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հավաքին հայտարարեց անձամբ Փաշինյանը, ով եկել էր զրուցելու աջակիցների հետ:
Նիկոլ Փաշինյանը կառավարության և իր աջակիցներին խնդրեց դադարեցնել գործադիր իշխանության շենքի մոտ կազմակերպված հավաքը:
Վարչապետը հավաքի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում խոստացավ, որ չի դավաճանի ժողովրդին և անհրաժեշտության դեպքում իր աջակիցներին կհրավիրի Հանրապետության հրապարակ:
«Ես գիտեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք ըստ անհրաժեշտության կգան հրապարակ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Խոնարհվում եմ այն տղերքի առաջ, որոնք առաջնագծից են, խոնարհվում եմ մեր բոլոր զոհերի առաջ, ծնողների առաջ: Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք, զրուցեք, բայց խնդրում եմ հավաքը դադարեցրեք: Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- ասաց նա: