19 / Նոյեմբեր / 2020 : 14-25

«Ես իմ Արցախի տունն եմ ուզում»․ Վրաերթի ենթարկված աղջիկն իրեն լավ է զգում

 

Լավ եմ ինձ զգում, բուժօգնության կարիք չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քիչ առաջ Ամիրյան-Մեսրոպ Մաշտոց պողոտայի խաչմերուկում վրաերթի ենթարկված երիտասարդ աղջիկը։

«Ոչ մի սարսափելի բան չկա, հանուն հայրենիքի ենք անում, հանուն Արցախի ենք անում, ես արցախցի եմ։ Ես իմ Արցախի տունն եմ ուզում, քանի մեքենա ուզում է ինձ տակը գցի, ես իմ տունը դավաճան Նիկոլից ուզում եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ «իրեն իր առողջական վիճակը  չի հետաքրքրում, եւ պահանջում է դավաճան ղեկավարի  հրաժարականը»։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները Երեւանի տարբեր փողոցներ էին փակել։

Առնչվող հրապարակումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենան, հարվածելով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն, անցավ 

Դիտվել է 10891անգամ
Վերջին լուրեր