20 / Նոյեմբեր / 2020 : 12-17

«Իմ քայլը» հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

«Իմ քայլը» հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.

Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը`այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»,- գրել է Հակոբյանը:

Դիտվել է 6895անգամ
Վերջին լուրեր