Դիլիջանի մի շարք փողոցներում 13 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 24-ին ժամը 10.00-23.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամոյի, Վասիլևի, Մ.Գորկու, Մյասնիկյան, Աղայան, Անդրանիկի, Օրջոնիկիձեի, Ուսանողական, Աթարբեկյան, Մխիթարյան, Հակոբջանյան, Արցախի փողոցների ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: