Զոհրաբ Մնացականյանը՝ իր ընտանիքը Հայաստանից տանելու վերաբերյալ լուրերի մասին

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը չի պատրաստվում լքել Հայաստանը: Այդ մասին նա ասել է Aysor.am-ի հետ զրույցում:
«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքն ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ո՛չ մտադրություն ունեմ, ո՛չ էլ՝ ցանկություն», - Aysor.am-ին ասել է Մնացականյանը:
«Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ՝ այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը», - նշել է նա: