Քաղաքապետ Հայկ Մարությանը, մարզպետ Հայկ Չոբանյանը և այլք Տավուշն աշխարհի աչքերով ցուցահանդեսին

Փետրվարի 12-ից մարտի 4-ը Երևանի պատմության թանգարանում անցկացվում է «Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեն են սիմպոզիումի ընթացքում մասնակիցների կողմից ստեղծված նկարները։
Ցուցահանդեսը կազմակերպվել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի և Երևան քաղաքի պատմության թանգարան ՀՈԱԿ-ի հետ համատեղ:

Միջոցառումը նաև մայրաքաղաք և մարզեր համագործակցության օրինակ է, քանի որ ներկայացվել են նաև գեղանկարներ Երևան քաղաքի պատմության թանգարանի հավաքածուից:
«Տավուշն աշխարհի աչքերով» միջազզային նկարչական սիմպոզիումի ցուցահանդեսը ներկայացնում է աշխարհի 17 երկրներից ժամանած 23 նկարիչների, ինչպես նաև Հայաստանը ներկայացնող 7 նկարիչների գործեր, որոնք ստեղծվել են Հաղարծինում իրենց համատեղ օթևանելու և ստեղծագործելու արդյունքում։

Եվ ահա այդ օրերի տպավորությունները և զգացողությունները՝ շաղախված տավուշյան գունապնակի երանգներով, արտացոլվել են նկարիչների տարբեր ժանրերի մեջ ստեղծված գործերում, որոնք տեսնելու և գնահատելու հնարավորություն կունենա արվեստն իր ամբողջ բազմազանության մեջ ընկալող ունկնդիրը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։